Մեր մասին

«ՀՄՈՒՏ»-ը կրթական և հասարակական հարթակ է, որն ուղղված է շարունակական կրթության, մասնագիտական զարգացման և հասարակական նախաձեռնությունների իրականացմանը։

Մեր առաքելությունն է նպաստել շարունակական կրթության և կյանքի ողջ ընթացքում ուսուցման մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը՝ կրթական ծրագրերի, դասընթացների, վերապատրաստումների և անձնական ու մասնագիտական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների միջոցով։

ՀՄՈՒՏ-ը կարևորում է այնպիսի կրթական միջավայրի ձևավորումը, որտեղ մարդիկ կարող են ձեռք բերել նոր գիտելիքներ, զարգացնել գործնական հմտություններ և բարձրացնել իրենց մասնագիտական կարողությունները։

Մենք հավատում ենք, որ կրթությունը շարունակական գործընթաց է, որը հնարավորություն է տալիս անհատին զարգանալ, լինել ավելի մրցունակ, ինքնուրույն և օգտակար հասարակության համար։