
Հաշվապահական ծրագրերի ուսուցում
Դասընթացի մասին
Սովորեք աշխատել «ՀԾ հաշվապահ» և «Taxservice» ծրագրերով՝ գործող կազմակերպությունների հիման վրա։
Առաջին պարապմունքն անվճար է և չի պարտավորեցնում դասընթացը շարունակելուն։
Անհատական պարապմունքի արժեքը
95 000 դրամ
Դասընթացի առավելությունները
- Գործնական ուսուցում ամբողջ ընթացքում
- Աշխատանք իրական փաստաթղթերով և հաշվապահական ծրագրերով
- Դասընթացներն անհատական են
- 2 հոգով մասնակցության դեպքում գործում է հատուկ արժեք
- Տևողություն՝ 1 ամիս, 12 պարապմունք՝ ընդհանուր 14 ժամ
Վերջնարդյունքում սովորողները կկարողանան՝
Աշխատել «ՀԾ հաշվապահ» և «Taxservice» ծրագրերով, կազմել հաշվապահական փաստաթղթեր, կատարել աշխատավարձի հաշվարկ, կիրառել Excel-ը հաշվապահական հաշվարկներում և իրականացնել բանկային գործառնություններ։
Դասընթացը կօգնի պատրաստվել հաշվապահի օգնականի, օպերատորի կամ սկսնակ հաշվապահի մասնագիտական գործունեությանը։
Ծրագիրը, որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիր, երաշխավորված է ԿԳՄՍ նախարարության կողմից, և սովորողները կարող են սոցիալական ծախսի փոխհատուցմամբ վերադարձնել մինչև 100 000 դրամ։
Գրանցվեք և ձեռք բերեք գործնական հմտություններ հաշվապահական ոլորտում։
Գրանցվել դասընթացին
Լրացրեք տվյալները, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ այս դասընթացի մանրամասները ներկայացնելու համար։